HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում նշվում են «Արցախյան օրերը»

Մայիսի 23-ից Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ մայիսի 30-ը:

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ, նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Ռիշար Մալիեն, Լե Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիկ Սլիսան, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, Ֆրանսիայի Հարավային շրջանների հայկական միությունների համակարգող խորհրդի նախագահ Օրոր Բրունան, Բուկ-Բել-Էրի քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ լրագրողներ:

Մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ՝ Բուկ-Բել-Էրի և նրա հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Արցախի Ասկերան քաղաքի միջև մշակութային ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter