HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Արթուր Գրիգորյանն աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էր

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 25-ին, աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:

Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել ատոմակայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։

Շրջայցից հետո Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ի գլխավոր  տնօրեն  Մովսես Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

Նախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը։

Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման  աշխատանքներ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ   տրվել  են համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ս.թ. ապրիլի 14-ին  կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել  տուրբոագրեգատի  վերանորոգում  և արդիականացում:

Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը   կգործարկվի  նոյեմբերի 13-ին, էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի  ս.թ. դեկտեմբերի 1-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter