HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վավերացվել են Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը

Հայաստանի պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց: Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր' Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը:

Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները, որոնք շարժունության համար կարևոր նախապայմաններ են: Կարևորվում է նաև ուսուցման մեջ նորարարության և ուսանողակենտրոն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը: Այս կոմյունիկեով նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացը' հիմնվելով փոխվստահության ու թափանցիկության սկզբունքների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter