HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում և նշել, որ դա վկայում է ոչ միայն ֆրանկոֆոն պետությունների հետ գործընկերային հարաբերությունների, այլ նաև Հայաստանի նկատմամբ առկա մեծ վստահության մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Վարչապետն առանձնակի շեշտել է գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի անցկացման կարևորությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի Հայաստանում տնտեսական ակտիվության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր երկրում առկա են ֆրանսերենի ուսուցման լավ ավանդույթներ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը նոր լիցք կհաղորդի այդ լեզվի ուսուցմանը հայ ժողովրդի շրջանում: 

Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև տեղի ունեցած իշխանափոխության ընտրված ձևի և բովանդակության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները եղել են ֆրանկոֆոն պետությունների ուշադրության կենտրոնում և նշել, որ դրանց արդյունքում Հայաստանը դարձել է օրինակելի պետություն: «Տիկին գլխավոր քարտուղարը խնդրել է փոխանցել, որ ինքը վստահում է Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման հարցում: Վստահ ենք, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով»,- ասել է Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև գագաթնաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter