Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական է տվել



Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրենը տեղի տալով ուսանողների պահանջին, հրաժարականի դիմում է ներկայացրել մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանին։

Առաքելյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը ՀԵՏՔ-ի հետ զրույցում հաստատեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ տեւած պրոցեսի արդյունքում։ ԵՊՀ մասնաճյուղի մասնաճյուղի ուսանողները նախաձեռնել են բարեփոխումներին ուղղված շարժում եւ Սամվել Առաքելյանին ներկայացրել 8 կետից բաղկացած պահանջագիր։ Չնայած նրան, որ Առաքելյանը պատրաստակամություն էր հայտնել բարեփոխումներ իրականացնել, անսպասելիորեն, ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մայիսի 24-ին անվստահություն էին հայտնել մասնաճյուղի տնօրենին եւ պահանջել նրա հրաժարականը։ 

Առաքելյանը խոստացել էր հրաժարականի դիմում ներկայացնել, ինչն էլ արել է այսօր՝ մայիսի 25-ին։ 

Նոր տնօրենի ամենահավանական թեկնածուն, ըստ ոչ պաշտոնական տեղեկություններին, հաստատության Ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնի արդեն նախկին վարիչ Արտակ Ցուցուլյանն է։ Նա վայելում է ուսանողների եւ դասախոսական կազմի առնվազն մի մեծ մասի վստահությունը եւ ընդամենը մեկ օր առաջ, բուհական ռեֆորմիստների պահանջով, նշանակվել է մասնաճյուղի տնօրենի՝ ուսումնամեթոդական գծով տեղակալ։

Ըստ Իջեւանի մասնաճյուղում ստեղծված տրամադրությունների, եթե Արամ Սիմոնյանը Ցուցուլյանի փոխարեն նշանակի ուրիշ անձի, ապա կազմակերպվելու են բողոքի նոր գործողություններ։ Մեր ունեցած տեղեկություններով, Երեւանում առնվազն դրական են վերաբերվում Ցուցուլյանի թեկնածությանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ