HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ

Վրաստանի նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախա­դրյալ­ներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախա­նշելու համար»,-ասել է Հայաստանի ղեկավարը։

Երկու երկրների նախագահները խոսել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների եւ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter