HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2 մլն 120 հազար եվրո՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Երևանի 2800 ամյակին նվիրված համերգի կազմակերպման համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում՝ հոկտեմբերին: Գագաթնաժողովի միջոցառումների և Երևան քաղաքի 2800 ամյակին նվիրված համերգի միջոցառումների դիզայնի մշակման, կազմակերպման և իրականացման հարցերով խորհրդակցական, աջակցման ծառայությունների մատուցման համար Արտաքին գործերի նախարարությունը պետական կարիքների համար ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել ֆրանսիական «Աժանս Պյուբլիկս-Գրուպ ԷՍԼ/ Նետվորկ» ընկերության հետ:

Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է ապրիլի 14-ին, իսկ գինը կազմում է 2 մլն 120 հազար եվրո, կամ համարժեք՝ 1 մլրդ 277 հազար 724 հազար դրամ: Պայմանագրով նշված է, որ փոխարժեքի տատանումներից ելնելով գինը չի կարող գերազանցել 1 մլրդ 314 հազար 400 հազար դրամը: Գինը ներառում է ընկերության կողմից իրականացվող բոլոր ծախսերը, այդ թվում՝ հարկերը, տուրքերը, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:

Ըստ պայմանագրի՝ ամբողջ գումարի 30%-ը, այն է՝ 636,000 եվրոն վճարվել է պայմանագրի ստորագրման պահին, իսկ մնացած վճարումը փուլ առ փուլ իրականացվելու է մինչև հոկտեմբերի 15-ը:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ 2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Հայաստանը ձեռք է բերել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով 54-րդ անդամ-երկիրը:

Նախատեսված է, որ Երևան քաղաքի 2800 ամյակի և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի համերգների կազմակերպման համար նախատեսված է Հանրապետության հրապարակում 30x20 մետր չափերով շերտապատված համերգային բեմի տեղադրում և պահպանում՝ համերգից համերգ: Տեղադրվելու է երկու մեծ տեսաէկրան՝ Հանրապետության հրապարակի ողջ հատվածում ներկա գտնվող հանդիսատեսի համար համերգի տեսանելիությունն ապահովելու նպատակով: Այլ ծառայությունների մատուցում ևս նախատեսված է:

Ինչ վերաբերում է գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը, ապա պետությունների և պատվիրակությունների ղեկավարների համար պատրաստվելու է 90 տեղանոց օթյակ՝ իր դիզայնով: Տեղադրվելու են LED էկրաններ և այլն:

 

Մեկնաբանություններ (10)

Դեսպան
Առնվազն Արմինեն և Արթուրը լավատեղյակ են գործարքից
Protokol
այդ երկուսը մեռան ուտելով հիմնադրամի գումարները
Satenik
Առաջարկում եմ այդ հիմնադրամի կառավարմանը ընդգրկել ավելի լայն շրջանակ: Թող բոլոր ստորաբաժանումներից մարդ ներգրավեն, ոչ Արթուրն է իր հոր տնից բերել այդ գումարները, ոչ էլ առավել ևս Արմինեն
Vasil
Воруют бессовестно надо срочно принимать меры
Ջուլիետա
Իմ կոֆեին չկպնեն ինչ ուզում են թող անեն
Հյուպատոս
Ուզում եմ բոլորիտ ուշադրությունը հրավիրել նաև տպագրության ձեռքբերման վրա: Ինձ հասած տեղեկությունների համաձայն այդ Արթուրը նույնպես : Դա լրիվ գանձարանագող է
Գնդապետ
ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 333. «Սուտ մատնությունը» 1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը՝ 1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, 2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, 3) կատարվել է շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նինել
Ինչ կլինի որ մեզել ներգրավեն այդ հիմնադրամի գումարների ծախսմանը, մի բանել մենք հետ գցենք
Նելլի
Պարզից էլ պարզ էր, որ այդ երկուսը ինչ ուզել արել են այդ հիմնադրամի գումարները, այլապես այդ Արթուր կոչեցյալին որտեղից կենտրոնում բնակարանն ու թանկարժեք մեքենան
Վլադիմիր
Նոր ղեկավարությունը ճիշտ կանի, եթե այդ հիմնադրամի վերահսկողության մեխանիզմները կորդինալ վերանայի, հատկապես Նալբանդյանի հրաժարականից հետո Արթուրն ու Արմինեն կփորձեն օգտվելով խառը իրավիչակից խոշոր ավար թռցնեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter