HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահին

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թեւակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Ա․Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:

Ֆինլանդիայի Ա․ Սարգսյանն ասել է, որ ուշի-ուշով հետեւել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter