HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյանը շնորհավորել է ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հարգարժան Արտակ Մաթևոսի.

Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի  և անձամբ իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի:

Հարգանքով՝

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,
գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter