HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում: Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցը

Էդիկ Բաղդասարյան, Արա Մանուկյան

Այս լուսանկարում պատկերված մարդը` Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում:

2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն, նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում ինչ-որ բան էին քննարկում: Մեր բոլոր ջանքերը ` որեւէ բան պարզելու, արդյունք չտվեցին: Արդեն ժամը չորսն էր, երբ անվտանգության աշխատակիցները մեզ դուրս հրավիրեցին նախասրահից, այնուհետեւ` հյուրանոցի մուտքի մոտից: Նախկինում Ասադին մի քանի անգամ հանդիպել էինք դիսկոտեկի ներսում: Բայց այնտեղ հնարավոր չէ նույնիսկ գաղտնի նկարահանում կատարել, որովհետեւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ յուրաքանչյուր այցելուի ոտքից գլուխ ստուգում են հատուկ սարքավորումներով: Մի քանի օր անց մեզ հաջողվեց հայ կանանցից մեկի պայուսակի մեջ անցկացնել փոքր չափերի մեր տեսախցիկը, սակայն Ասադն այդ օրը չեկավ դիսկոտեկ: 

Ասադին ճանաչում են Դուբայի ոչ միայն բոլոր հայ կավատները, այլեւ բոլոր հայ մարմնավաճառները: «Հայաթ Ռիջենսիի» դիսկոտեկում հայ կանայք հերթով մոտենում էին նրան եւ մի քանի բառ փոխանակում: Եթե Ասադը չէր առաջարկում նստել, նրանք շատ արագ հեռանում էին: Սովորաբար, եթե որեւէ աղջկա Ասադն առաջարկում է նստել իր հետ, նշանակում է կամ ուզում է այդ աղջկա հետ գիշերն անցկացնել, կամ էլ իր հետ եկածներին է ներկայացնում նրան: 

Ասադը Սիրիայից է: Ամենայն հավանականությամբ, նա իր հայրենիքում ունի հայ հարեւաններ կամ ընկերներ, որովհետեւ որոշ չափով տիրապետում է արեւմտահայերենին: Նա է լուծում հայ կանանց վիզաների հարցը եւ, միաժամանակ, նրանց անվտանգության երաշխավորն է: Հենց նրա միջոցով են հայ կավատները կանանց տանում Արաբական Միացյալ էմիրություններ: Նա կապող օղակ է հայ կավատների, Միացյալ էմիրությունների միգրացիոն ծառայության եւ ոստիկանության միջեւ: Եթե հայերը որեւէ խնդիր են ունենում, այդ մասին առաջին հերթին իմանում է Ասադը: Կավատները հենց նրան են զանգում, երբ կանանցից որեւէ մեկը վիզայի հետ կապված խնդիր է ունենում կամ հայտնվում է ոստիկանությունում: 

Ասադի եղբայրը` Ալին, նույնպես ներգրավված է մարմնավաճառության բիզնեսում: Նա զբաղվում է ռուս կանանց «ներկրմամբ»: Ռուսներից ոմանք երբեմն Ասադի միջոցով հայտնվում են հայ կավատների մոտ: Օրինակ` փետրվարին էջմիածնեցի Անոյի ( Անահիտ) մոտ հայտնվեց 16-ամյա մի ռուս աղջնակ` սիբիրցի Օլգան: Օլգայի համար, ինչպես պատմեց Անոյի խմբում գտնվող հայ կանանցից մեկը, կավատը Ասադին վճարել է վեց հազար դոլար: Անչափահաս աղջիկները Դուբայում ավելի թանկ են: Օլգային մենք հանդիպեցինք Անոյի վարձակալած բնակարանում: Այս բնակարանը գտնվում է շենքի երկրորդ հարկում, իսկ Անոն ապրում է մի հարկ վերեւ: Օլգայի ձեռքերին բազմաթիվ սպիեր կային. դրանք երակները կտրելու փորձի հետքեր էին: Նա այդ մասին չի խոսում: Թե ինչպես է Օլգան հայտնվել Դուբայում, այդպես էլ չկարողացանք պարզել: Ամենայն հավանականությամբ, նրան այստեղ է բերել Ասադի եղբայր Ալին: 

  Ամինը 

Ասադի մենեջերը` սեւամորթ Ամինը, ցերեկվա ժամերին այցելում է հայ կավատներին եւ հավաքում փողերը: Նա մարմնավաճառ հայ կանանց սեփական խմբերն ունի, որոնց անձամբ է վերահսկում: Մենք երկու անգամ հայ կավատ Անուշի տան մոտ հետեւում էինք Ամինին՝ նկարելու համար, սակայն այդպես էլ չհաջողեցինք: Երկու անգամ էլ նույն ժամին՝ 15.00-ին, նա մտավ Անուշի բնակարան եւ ուղիղ կես ժամ անց դուրս եկավ այնտեղից: Երկու անգամ էլ տարբեր մեքենաներով էր: 

  Ալին կամ պատժիչ խումբը 

Հայ կավատները անհնազանդ մարմնավաճառներին պատժելու յուրահատուկ մեթոդ ունեն: «Կա մի արաբ, որի ծառայություններից օգտվում են բոլոր հայ բոսերը: Նրա անունը Ալի է, մականունը` «Պապա տյուլպան»: Կանայք նրան նաեւ «Պոչիկ Ալի» են ասում: «Նա երկար մազեր ունի եւ պոչ է կապում»,-պատմում է կավատ Նելլիի (Հայաստանում հայտնի է «Սվերդլովի Նելլի» մականունով) աղջիկներից երեւանցի Անուշը, որը Դուբայում արդեն երկու տարի մարմնավաճառությամբ է զբաղվում: 

«Բոսը զանգում է Ալիին, նա գալիս է եւ աղջիկներին տանում է Սահարա անապատ, մի քանի հոգով բռնաբարում են, ծեծում եւ ետ բերում: Մեր Շուշանը որ փախավ տնից, բռնեցին ու տարան: Ահավոր վիճակում էր, որ եկավ: Մի քանի օր խելքի չէր գալիս»,-պատմում է մեկ այլ կավատի` «չաղ» Նելլիի աղջիկներից մեկը` Անին: 

Բոլոր հայ աղջիկները սարսափում են Ալիից: «Մի անգամ մեր աղջիկներից մեկին էլ տարան անապատ: Էդ աղջիկը ասաց, որ վրեժ պիտի լուծի: Հաջորդ օրը նա գնաց ոստիկանություն եւ ասաց, որ իրեն բռնաբարել ու ծեծել են: «Police»-ը բռնեց Ահմեդին, Ալիին եւ Օմարին, եւ նրանք երկու ամիս բանտում մնացին»,-ասում է մասիսցի Արմինեն: 

Հայ կանանց մի մասը, որոշ ժամանակ կավատների վերահսկողությամբ աշխատելուց եւ նրանց ունեցած պարտքերը վերադարձնելուց հետո, առանձնանում են եւ ինքնուրույն աշխատում: Անուշը, որին հիշատակեցինք վերեւում, ներկայում ինքնուրույն է աշխատում եւ ապրում է մի ռուս աղջկա հետ: Նա ունի իր մշտական հաճախորդները եւ հանգիստ է: Հաճախորդներից մեկը Անուշի համար աշխատանքային վիզա է ուղարկել Երեւան, եւ նա այլեւս որեւէ խնդիր չունի սահմանն անցնելիս, թեեւ դեռ քսանչորս տարեկան է: 

Անուշի նախկին բոսը` Նելլին, հիմա Երեւանում է: Նելլիի որդին` Դավիթը, եւ հարսը` Գայանեն, նույնպես Դուբայում են: Այս ընտանիքի բոլոր անդամները հայտնի կավատներ են: Գայանեն կավատության համար 1990-ականներին Հայաստանում մի անգամ ազատազրկվել է:

Բժիշկ Տիգրանը 

Նախորդ հոդվածներից մեկում արդեն պատմել ենք հայ մարմնավաճառներին սպասարկող բժշկի` Տիգրան Մելիքյանի մասին: Սիրիահայ Տիգրանը կրթությունը ստացել է Երեւանում: Ավարտելուց հետո մինչեւ 1999 թվականը աշխատել է Երեւանի 8-րդ հիվանդանոցում: Հնարավոր է, որ Տիգրանն ու Ասադը Սիրիայից են ճանաչում միմյանց: 

Դուբայի բոլոր հայ կավատները, ինչպես նաեւ մարմնավաճառները, ճանաչում են Տիգրանին: Տիգրանը գրեթե կապ չունի Դուբայի հայ համայնքի հետ: Մեր զրույցի ժամանակ նա ասաց, որ չի շփվում տեղի հայերի հետ: Տիգրանը, հավանաբար, միակ մարդն է, որը կարող է ասել, թե քանի հայ մարմնավաճառ կա Դուբայում: Նա ամբողջ օրը վազքի մեջ է. չի հասցնում սպասարկել աղջիկներին: Հայ մարմնավճառներից մեկն ասաց, որ Տիգրանը ամիսը մեկ անգամ պարտադիր սրսկում է իրենց: 

«Մեզ ասում է` սպիդի դեմ է»,-պատմում է հրազդանցի Դիանան: Նա իսկապես հավատում է, որ իրեն սպիդի դեմ են սրսկում: Երբ ասացինք, որ նման դեղ չկա, զարմացավ. «Բա ի՞նչ են մեզ սրսկում»: 

Ի դեպ, սրսկման օրը աղջիկներն աշխատանքի չեն գնում. բժիշկը խստիվ արգելել է այդ օրը սեքսով զբաղվել: 

Փետրվարի սկզբին ՀՀ գլխավոր դատախազության երեք աշխատակից Դուբայում էին: Մեր նախորդ այցելության ժամանակ էլ նրանք այնտեղ էին: 

Այդ մասին մեզ տեղեկացրին հայ մարմնավաճառները: 

Առաջին անգամ դատախազության աշխատակիցները այցելել էին նաեւ «Սայկլոն» դիսկոտեկ: Սակայն սա արդեն այլ պատմություն է:

Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցի սխեման 

Մեկնաբանություններ (5)

Andranik
Assad, the Armenian people will hang you in Dubai.
Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.
Andranik
To stupid Assad the pimp from Syria, I have to write in Arabic cause you stupid asshole knows only Arabic so read carefully. Unte gawad wa haywan kaber Sury, laish unte may gib sharmuta sury? gib omek, akhtek, abuk meshan ushteghel sharmuta dakhel Dubai, nos harem sury sharmuta dakhel Surya wa hadol kaleb Arabi, shoghel unte ser mazbut wa zain, wa unte shater gawad egdar shteghel zain, ana aref suren bal zaman kol kalakche bus ana may shuf gawad shater metel unte, derbalek anagul akher mara eza unte may khle harem Armani ana neech unte dakhel Dubai dakhel madina jedamel nas was gsser rasek, ya haywan shu feker unte? egdar sove ayshay wa ate floos bel shorta dakhel Dubai wa shteghel gawad, ya khara ya manuk alkaber, derbalek hada akher kalem ana, ana egdar neech unte wa geser rasek jdamel nas wa ana may khaf hata shorta mal Dubai, ana fe floos kater wa egdar nech anta ay wakht, maratane wa akher mara ana gul derbalek jedan,aza ana shuf ay shay maratane, ana emsek unte wa dakhel sahra Dubai neech tezek jdam kole sharmuta dakhel Dubai wa hat khasheb dakhel tezek mushan unta fahem.
Andranik
Talk Dr.Tigran Melikyan, you were educated in Armenia, please have some respect for your home land country, with your information this stupid Assad from Syria can be tracked down & the poor Armenian girls can be released from this Prostitution gang. Think the bread that you eat today is because of you education in Armenia, so please open you mouth & give the information to the Armenian police, talk & prove that you are not in the Assad gang of prostitution.
Andranik
Dubai is an Islamic gulf country, the secret police knows every thing & every body, even how many times people flush there toilets at there home, despite of being an Islamic country it freely allows prostitution with no shame. The secret police in Dubai can track any one in few hours to find out about him or her, but they take no action to track down this stupid Assad the Syrian pimp, who should be hanged to death, because he tips off the secret police. It looks like Dubai is famous for its prostitution attraction in the Arab world.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter