HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզում Զորավար Անդրանիկի փողոցում. վնասվել են ավտոմեքենաներ

Մայիսի 26-ին, ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 152 շենքի բակում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է այլ կանչի):

Պարզվել է, որ ճամփեզրի բետոնե պատը (մոտ 2 մ բարձրությամբ, 28 քմ) փլուզվել է և ընկել կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ վերևում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան պատից կախվել է. առկա է ընկնելու վտանգը։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter