HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային աշխարհայացք

սկիզբը

Այժմ անդրադարձ հարցին, թե ի վերջո ի՞նչ է նշանակում լինել հայ։ Մասնավորաբսր հիմք ընդունելով հայ ազգային տիեզերավեպը, փորձեմ վերհանել «Սասնա ծռեր»-ում արտացոլված համատիեզերական ճշմարտություները, սույնով հանդերձ ի ցույց դնելով  հայազգի աշխարհայացքի բնորոշիչ գծերը՝ զուգահեռաբար նկարագրելով հայ մարդու էությունը։

Սակայն մինչ հոդվածիս բուն նյութին անցնելը, կուզեի ընդգծել ազգային էպոսի գերկարեւորությունը տվյալ ժողովրդի կայացման տեսանկյունից։ Ընդունված է համարել, թե  սովորաբար ժողովուրդները բարձրանում են  Ազգ մակարդակի այն պահից սկսած, երբ կարողանում են կերտել իրենց ազգային էպոսը։Կարելի է վստահաբար ասել, որ այն պետություները, որոնք դեռևս չունեն ազգային էպոս, ազգ կոչվել չեն կարող։ Եւ հակառակը, ազգային էպոսի առկայությունը վկայում է տվյալ ժողովրդի ոչ միայն անցած երկար ճանապարհի, այլեւ նրա հանուր գիտակցության,աշխարհայացքային առանձնահատկությունների մասին: 

Այս տեսանկյունից խիստ հետաքրքրական է զուգահեռների անցկացումը հայ ժողովրդին բռնի ուժով հրամցված(Հուդա-քրիստոնեությունը Հայաստանում հաստատվել է հրով ու սրով) հին կտակարանում արծարծված սեմական աշխարհայացքի ու «Սասնա ծռեր» էպոսում առկա հայկական ազգային աշխարհայացքի միջեւ։

Ըստ հին կտակարանային ծննդոցի՝ Եհովան մոտ 5822 տարի առաջ իր կերպարով, հողից ստեղծեց առաջին մարդուն, եւ երբ Ադամը կերավ արգելված պտուղը, Եհովան նրան անիծեց ասելով՝ հող էիր, հող դարձիր։ 

Փորձենք վերլուծել սա։ Նախ 4000 տարի մեզանից առաջ ոչ մի աղբյուր Եհովայի անունը չի հիշատակում։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե մի րոպե աչք փակենք առաջին մարդուն շուրջ 5800 տարի առաջ ստեղծելու խիստ վիճահարույց թեզի վրա, Եհովան այդ ժամանակահատվածում դեռևս չկար եւ,  հետևաբար, Ադամին ստեղծել չէր կարող:

Երկրորդ, եթե «Աստված» տղամարդուն իր կերպարով է առաջինը ստեղծում, սա վկայում է հայրիշխանության ժամանակ գրված պատմության մասին: Քանի որ հանրահայտ փաստ է սկզբում մայրիշխանության և ապա միայն հայրիշխանության ասպարեզ գալը, ապա հին կտակարանն ամենայն հավանականությամբ ուշածին պատմություն է եւ ըստ այդմ` ժամանակագրորեն թերի։

Երրորդ, եթե «Աստված» մարդուն ստեղծել է հողից, ապա հարց է ծագում, թե մարդկային մարմնի քանի տոկոսն է հող, որին ցավոք ոչ մի գիտնական չի անդրադառնում

Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, որ վերոնշյալի մեջ Քրիստոսը ոչ մի մեղք չունի, եւ որ այն ամենեւին էլ չի խաթարում Քրիստոսի Էություն լինելու փաստը:

Եկեք նույն հարցադրումների դիտանկյունով զննենք հայ ժողովրդի տիեզերավեպը՝«Սասնա ծռերը»։ Ծովինարը մտնում է ծով, խմում մեկ ու կես բուռ ջուր,հղիանում եւ ծնունդ տալիս երկվորյակների՝ Սանասարին ու Բաղդասարին։ 

Սա նախ սկզբում մայրիշխանության և ապա միայն հայրիշխանության հաստատման փաստի անվերապահ ընդունում է ենթադրում։

Երկրորդ, որպես տրամաբանորեն անժխտելի փաստ` ջրածնության արտացոլումը-այն է` մարդկային մարմինը մոտավորապես 70%ջրային զանգված է. ,նորածին երեխան՝մոտ 90%,  չէ՞ որ մոտ 9 ամիս երեխան անց է կացրել ջրային զանգվածում։ 

Երրորդ, երկվորյակների ծնունդը ենթադրում է օբյեկտիվ իրականության եւ ճշմարտության երկակի ընկալում-մատերիալիզմ/իդեալիզմ, կրոն/գիտություն, բարի/չար, լավ/վատ,առաջարկ/պահանջարկ,գենետիկա/դաստիարակություն. հայն այս ամենը ընդունում է որպես մետաղադրամի երկու կողմ այլ ոչ ծանծաղամտորեն հազարամյակներ շարունակ հակադրում մեկը մյուսին՝փորձելով պարզել, այնուամենայնիվ,  որն է առաջնային: 

Ամփոփելով՝ Հայ ազգային աշխարհայացքը հիմնված է համատիեզերական երկու կարեւորագույն օրինաչափությունների՝ ջրածնության եւ տիեզերքի ու ճշմարտության երկակի ընկալման վրա։

Եթե կողմնացույցի վրա 1700 տարուց ավել մագնիս (հողածնություն) է դրված, տվյալ կողմնացույցը երբևէ ճիշտ ուղղություն ցույց չի տա: 

Իմ կարծիքով, հայ են համարվում այն մարդիկ, ովքեր ենթագիտակցորեն կամ գիտակցված կրողն են Ջրածնության աշխարհայացք/գաղափարախոսության, թոթափել են հազարամյակներով հայ ազգի վզին փաթաթված «մագնիսը»: Դրանով հանդերձ, ի ժխտումն օտարածին եւ հայի ոգուն հակոտնյա հողածնության գաղափարախոսության, լիարժեք հայերը հասու են ազգային արմատներից սնվող համատիեզերական ճշմարտությունների,որոնց գործնական կիրառությունների մասին կխոսեմ իմ հաջորդ հոդվածում։

Արարատ Ստեփանյան

Ք. Վաշինգտոն

26.05.2018

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter