Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կապանի կոմբինատի հանքում 6 հոգի հացադուլ է սկսել. պահանջն աշխատավարձերի բարձրացումն է




«Մենք ենք տերը ընդերքի», «Մենք ենք տերը մեր հանքի» կոչերով այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել՝ տնօրինությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Առավոտյան ժամը 09:30-ից նրանք երթով շարժվել են դեպի Սյունիքի մարզպետարան և Կապանի քաղաքապետարան, ապա վերադարձել կոմբինատի մոտ: Այստեղ նրանք հանդիպել են կոմբինատի տնօրեն Դմիտրի Ուշկովին, ով նշել է, որ եթե չվերադառնան աշխատանքի, ապա զանգվածային կրճատումներ է անելու:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:

Գործադուլի մասնակիցներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը, մեզ հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ իրենք շարունակում են գործադուլը, ապա ավելացրել, որ քիչ առաջ է դուրս եկել հանքից, որտեղ այս պահին 6 հանքափոր հացադուլ է սկսել: Նրանք մինչև 30 տարեկան երիտասարդներ են: Հացադուլ սկսած աշխատակիցներին ջուր, ծածկոց ու լույս են տարել՝ ըստ գործադուլի մասնակցի:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հացադուլի մասին տեղեկացրել են Դ. Ուշկովին, ով այս անգամ ավելի մեղմ է խոսել, սակայն գործադուլավորների պահանջին չի անդրադարձել: Գործադուլի մասնակիցը մեզ նաև հայտնել է, որ վաղը Ռուսաստանից «Պոլիմետալ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ է գալու Կապան:

Տեսանյութերը՝ Արմեն Փարսադանյանի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Դավիթ10:24 - 29 մայիսի, 2018
Մարդիկ, ովքեր անհաղորդ են եղել հեղափոխությանը, անտարբեր են եղել, երբ Նիկոլին առևանգել են, հիմա պատրաստ են հացադուլից մեռնե՞լ, հանուն ինչի՞, աշխատավարձի բարձրացմա՞ն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ