HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և հայտարարել ինքնահռչակ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: 

Հարավային Օսիայի արտգործնախարարության և Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքերում նշված է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն դեսպանների մակարդակով:

Ի պատասխան այս ամենի՝ Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց է սկսել: Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Դամասկոսի քայլը որակել է որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում.

«Ռուսաստանի կողմից մանիպուլյացիայի արդյունքում Վրաստանի երկու պատմական տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը ճանաչելով, Ասադի ռեժիմը միջազգային իրավունքի հերթական կոպիտ խախտումն է թույլ տվել: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս փաստը»,- գրել է Ջանելիձեն իր թվիթերյան էջում:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցիչ Յանոշ Հերմանը հայտարարել է, որ Եվրամիությունը դատապարտում է Սիրիայի կողմից ինքնահռչակ պետությունների ճանաչումը և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել էին նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, ինչպես նաև Օվկիանիայում գտնվող երեք պետություններ՝ Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն:

Լուսանկարը՝ AFP 2018 / STR

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter