HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոնֆետ» պապիկ. «Նիկոլն ինձ խոստացավ Ամիրյան փողոցում իմ արձանը կանգնեցնել»

Անի Գեւորգյան

71-ամյա Կարապետ Իխտարյանն ամեն օր երթեւեկում է 37 եւ 58 ավտոբուսներով, որտեղ իրեն ճանաչում են որպես «Կոնֆետ պապիկ»: «Ես ինձ լավ եմ զգում մարդկանց կոնֆետ բաժանելուց: Կարա Բալան, երբ ծաղիկ էր բաժանում, ինչի՞ Էր բաժանում: Այ էդ նույն պատճառով էլ ես եմ բաժանում: Ծաղիկից օգուտ չկա, իսկ կոնֆետը սնունդ է»,- ասում է պապիկը: Նա պատմում է, որ տարիներ առաջ աշխատում էր Ամիրյան փողոցում գտնվող ավտոկայանատեղում. «Հետո էդտեղ կարմիր գծեր քաշեցին, ու ես մնացի առանց գործ, բայց ես շարունակում եմ ամեն օր նույն տեղը գնալ: Վարորդներին կոնֆետներ եմ տալիս, իսկ իրանք ինձ` կոպեկներ: Ես էլ էդ կոպեկներով նորից կոնֆետներ եմ գնում ու նորից բաժանում: Ու էդպես անընդհատ»:

Կարապետ Իխտարյան. «Երբ մի օր փողոցում կողքովս անցնող մի տղամարդ իր աղջկան ասեց` մի լացի, մեկ ա փող չունեմ, որ քեզ կոնֆետ առնեմ, սիրտս մղկտաց: Դա իմ վրա շատ ազդեց»:

«Դրանից հետո հասկացա, որ թեկուզ հնարավորություն չունեմ, բայց պետք ա մի բան անեմ, որ մարդիկ օրվա մեջ գոնե մի անգամ իրանց լավ զգան»:

«Ես հասկանում եմ, որ կարող ա մեծ բան չեմ անում, բայց կարեւորը, որ մարդիկ ուրախանում են»:

«Լինում են դեպքեր, երբ չեն ուզում վերցնել տվածս, ես մի քիչ նեղվում եմ դրանից: Իմ տվածը սրտանց է»:

«Ես օրական մոտ 3 կգ կոնֆետ եմ բաժանում»:

«Էս մեծ հանրահավաքների օրերին ես անընդհատ դրսում էի, ջահելներն էլ ամբողջ օրը սոված-ծարավ դրսում էին, ես էլ օգնում էի, բռերով հյուրասիրում էի»:

«Մի քանի անգամ հենց հարթակի մոտ կանգնեցի ու Նիկոլի հետ ծանոթացա, հիմա նույնիսկ նրա հեռախոսահամարը ունեմ: Հենց էդ օրերին էլ Նիկոլն ինձ խոստացավ Ամիրյան փողոցում իմ արձանը կանգնացնել: Ասեց` պապի ջան, սաղ ժողովրդին կերակրեցիր»:

«Ինձ բոլորը ճանաչում են, երբ ավտոբուս եմ նստում, էրեխեքը ասում են' վայ, կոնֆետ պապիկը: Թեկուզ ես հիմա չեմ աշխատում, բայց բարի մարդկանց շնորհիվ ամեն օր էստեղ գալս իմաստ ունի, ու կգամ էնքան, ինչքան էդ բարի մարդիկ լինեն»:

«Ես հասկացա, որ կյանքում ամենակարեւորը մարդկանց հաճելի մի բան անելն է, որ քեզ հիշեն ու սիրեն: Էնպես որ, ես Կոնֆետ Կարա Բալան եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter