HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարը՝ «Տաշիրի» հետ կասեցված պայմանագրի մասին․ «Ավելի ձեռնտու կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական»

Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կասեցվել է «Տաշիր գրուպ» ընկերության հետ «Բարձավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կազմած պայմանագիրը։

«Բարձավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն»,- ասաց նախարարը։

Ճշտող հարցին, թե որն է պայմանագրի կասեցման պատճառը, նախարարն ասաց, որ պայմանագրում նշված կետեր կային, որոնք «ուղղակի ձեռնտու չէին պետությանը»։

Դիտարկմանը, թե «թաքուն բանե՞ր» են եղել պայմանագրում, նախարարն ասաց․

«Թաքուն բաներ տեղի չեն ունեցել և չեն էլ ունենալու այսուհետ, մենք ուսումնասիրել ենք պայմանագիրը և ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ավելի ձեռնտու կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական»։

Մեկնաբանություններ (1)

yura
Ես չեմ հասկանում, Պետական կառավարումը արդյունավետ չէ, պարտքերի մեջ թաղված են: Հենց հանձնում են մասնավորին դառնում է գերշահույթաբեր ձեռնարկություն: Խելքի եկեք պատկան մարմիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter