ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հինգ մարզպետի անուն հայտնի է



Վեց մարզպետ հունիսի 1-ին կառավարության նիստում, դիմումի համաձայն կազատվի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության հունիսի 1-ի նիստի օրակարգից։ Ըստ որոշումների՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին կփոխարինի ՔՊ առաջին և երկրորդ վարչությունների անդամ, ՔՊ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին կփոխարինի Իջևանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը։

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ևս կազատվի իր պաշտոնից, բայց նոր մարզպետի անունը դեռևս հայտնի չէ։ Լոռու նոր մարզպետի անունը ևս չկա, սակայն Արթուր Նալբանդյանի՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատման որոշումն արդեն հրապարակվել է։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին կփոխարինի 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Շիրակի մարզպետ կնշանակվի Կարեն Սարուխանյանը։

Լուսանկարում՝ վերևից Գարիկ Սարգսյանն ու Ռոմանոս Պետրոսյանը, ներքևից՝ Վահե Ղալումյանն ու Իշխան Սաղաթելյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Hagop09:30 - 5 հունիսի, 2018
Are these guys going to be new corrupt officials replacing old corrupt officials? CORRUPTION = JAIL Keep your eye on these men so they do a good job. You have a great responsibility in representing the people in your provinces. CORRUPTION = JAIL
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ