HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարարը Նախիջևանի հատվածի լարվածության մասին լրացուցիչ տեղեկություն չհայտնեց

Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին նկատված լարվածության մասին ՊՆ-ի ներկայացրած տեղեկատվությանը ավելացնելու ոչինչ չունի։

«Ինչպես հիշում եք, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները մինչ Լեռնային Ղարաբաղ մեկնելը այցելեցին Նախիջևանի առաջնագիծ՝ տեղում ծանոթանալով իրավիճակին։ Այս պահին այն տեղեկատվությունը, որը տրամադրել է ՊՆ-ն, դրանից ավելի ոչինչ չեմ կարող ավելացնել»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրավիճակի ավելի սրման դեպքում հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին, փոխնախարարն արձագանքեց․ «ՀԱՊԿ-ի դեպքում մենք ունենք պայմանագիր, հստակ պարտավորություններ, ուստի ես կդժվարանամ թեորիկ խոսել մի դեպքի մասին»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում Նախիջևանի սահմանում իրավիճակի սրման մասին, սակայն ՊՆ մամուլի քարտուղարը Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում հերքում է այդ լուրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter