HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն: Այս մասին տեղեկացնում է նախագահականը։

«Սոֆտ կոնստրակտ»-ը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտ կոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր:

Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել է աշխատակիցների հետ:

Ընկերության ղեկավարները Ա․Սարգսյանին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար հիմնանորոգվող նոր մասնաշենքի հնարավորություններն ու զարգացման նախատեսվող ծրագրերը:

Այցի ընթացքում Ա․ Սարգսյանը ծանոթացել է «Սոֆտ կոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 3000 աշխատակից և 2018 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter