HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մասիսի քաղաքապետը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր օգնականի հոր հետ

Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Մասիսի քաղաքապետարանը տոնին նվիրված միջոցառման կազմակերպման համար նախատեսում է ձևավորել այգին՝ փուչիկներով , խաղալիքներով, ժապավեններով: Այդ նպատակով քաղաքապետարանի՝ ի դեմս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և անհատ ձեռնարկատեր Վարդան Ղուկասյանի միջև, մայիսի 29-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Այդ պայմանագրի շրջանակներում միջոցառման կազմակերպման նպատակով պետք է ձեռք բերվեն նաև ձայնային տեխնիկա՝ բարձրախոսներ, օդային նկարահանում, տեսահոլովակի պատրաստում և այլն:

Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 850 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ պայմանագրի կողմ հանդիսացող Վարդան Ղուկասյանը Մասիսի քաղաքապետի օգնական Էդգար Ղուկասյանի հայրն է: Այսինքն՝ քաղաքապետը պայմանագիր է կնքել օգնականի հոր հետ:

Նշենք, որ Էդգար Ղուկասյանը Մասիսի քաղաքապետի օգնականն է դարձել 2016թ. դեկտեմբերի 1-ին:

Քաղաքապետի օգնականի հայր Վարդան Ղուկասյանը Մասիսի քաղաքապետարանին ծառայություններ է մատուցել նաև մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առթիվ: Այդ օրը, ըստ կնքված պայմանագրի, ԱՁ Վարդան Ղուկասյանը պետք է ձեռք բերեր լայնաֆորմատ տպագրություն՝ քառօրյա պատերազմին զոհված տղաների նկարներով: Բացի այդ, համերգային ծրագրի համար վարձակալեր հնչյունային տեխնիկա, ինչպես նաև իրականացներ նկարահանում: Այս պայմանագիրը կնքվել է մայիսի 25-ին, որի գինը կազմել է 750 հազար դրամ:

Պարզվում է Վարդան Ղուկասյանը նաև համակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգման ծառայություններ է մատուցել Մասիսի քաղաքապետարանին: Մասնավորապես՝ հունվարի 24-ին քաղաքապետ Համբարձումյանի և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքվել է պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 500 հազար դրամ:

Նշենք, որ համակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգման ծառայություններ մատուցելու պայմանագրում, թեև նշված է քաղաքապետի անունը, սակայն ստորագրությունն ակնհայտ տարբերվում է մյուս պայմանագրերի ստորագրություններից:

Ընդհանուր առմամբ Մասիսի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում 2 մլն 100 հազար դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետի օգնականի հոր հետ:

Lուսանկարում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է:

Մեկնաբանություններ (4)

Vahram
Էմմա ջան դու ինչ պաշտոն ես զբաղեցնում Մասիսի քաղապետարանում? Դուքել եք իրականությունից աջատվել: Միքիչել սպասեք սառը դուշը գալիսա:
Էմմա
եթե օգնականի հայրը կարող է կազմակերպել նման միջոցառումներին տեխնիկայով ապահովելը ,ինչ անթույլատրելի բան կա? ինչ տարբերություն օգնականի հայրն է թե մի այլ մարդ է , կարևորը ըստ իս,թալան արած չլինի,ավել փողեր դուրս գրած չլինեն:
Արմենակ Եղիայեան
Մարդկային այսպիսի տականք մը միայն Սերժ Սարգսեանն ու եղբայրները կրնային հնարել ու պաշտօնի բերել:
Hagop
Dirt bag. Look at his scummy face. Corrupt!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter