1,5 միլիարդ դրամ՝ բնապահպանության նախարարությանը
Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց 1,5 միլիարդ դրամ հատկացնել բնապահպանության նախարարությանը: Նման որոշման նախագիծ կառավարությանը ներկայացրել էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Կառավարության այդ որոշման համաձայն՝ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին ծախսերի ապահովման նպատակով կհատկացվի 168 միլիոն դրամ, «Անտառաշինություն և անտառկառավարման պլանների կազմում» ծրագրի իրականացման նպատակով՝ 318 միլիոն դրամ, «Անտառների հաշվառում և գույքագրում» ծրագրի իրականացման նպատակով` 200 միլիոն դրամ:
Երևանի Արմենակյան փողոցի թիվ 129 վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով՝ 3,3 միլիոն դրամ, իսկ «Կադաստրի վարում» ծրագրի իրականացման նպատակով կփոխանցվի 36 միլիոն դրամ:
Որոշման նախագածով՝ ամենամեծ ծավալի գումարը հատկացվեց անտառային տարածքների պահպանության համար: Միայն այդ նպատակով պետական անտառների պահպանությունը ապահովող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 779 միլիոն դրամ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել