HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյան․ «Բոլորս պետք է գիտակցենք, որ Ադրբեջանն իր տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ»

Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

«Ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխում։ Բոլորս պետք է գիտակցենք, որ Ադրբեջանն իր տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ, դա Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքն է։ Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,- ասաց Տոնոյանը։

Նախարարը կոչ արեց իրավիճակը սթափ գնահատել՝ ընդգծելով, որ ոչ մի խնդիր այս պահին ՊՆ-ն չի տեսնում։

«Ինչ վերաբերում է իմ ու արտաքին գործերի նախարարի այցին Նախիջևանի սահման, դա պայմանավորված է եղել, որ նախարարն ուզում էր անձամբ ծանոթանալ իրավիճակին Նախիջևանի սահմանում»,- ասաց նախարարը։

Հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ին տեղյակ պահվե՞լ է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, Տոնոյանն արձագանքեց, որ որևէ կարիք չկա։

Դիտարկմանը, որ նախկին իշխանությունները մտահոգություններ են հայտնում սահմանին կուտակումների հետ կապված, մասնավորապես` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է արել, Տոնոյանն ասաց, որ գրառումներից տեղյակ չէ։

«Ե՛ւ ՊԲ-ի, և՛ ՊՆ-ի կողմից ամբողջովին վերահսկվում է իրավիճակը»,- ասաց Տոնոյանը։

Մեր հարցին, թե արդյոք ադրբեջանցիների կողմից Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանում դիրքերի առաջխաղացման հարցում հինգերորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետի բացթողումը չկա՞, Տոնոյանը պատասխանեց․ «Ո՛չ, որովհետև այդ տեղաշարժը իրականացվում է նախիջևանյան ուժերի և Նախիջևանի տարածքի՝ միջազգայնորեն ճանաչված իրենց տարածքում»: Ապա հավելեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակման համար պետք չէ անհանգստանալ։

Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արտերկրից արձագանքողներ եղել են, արդեն մի քանի դիմումներ կան այն քաղաքացիների կողմից, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ են։ Տոնոյանն ասաց, որ վարչապետից հանձնարարական են ստացել՝ դյուրացնել այդ քաղաքացիների Հայաստան վերադարձի և պարտադիր զինվորական ծառայության անցնելու գործընթացը։

Մեկնաբանություններ (2)

Дмитрий
То есть он, образно говоря, подтверждает тот факт, что азербайджанские войска сделали перемещение в Нахичеване?
Айрапетян
Г. Тоноян, Вы тоже участвуете к развалу Государства, что начал Никол и его команда??!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter