HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները. ապրիլ

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2.039 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած տվյալները։

Մարտի համեմատ Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են 195 մլն դոլարով կամ 8.7%-ով։ Իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 2017-ի ապրիլի համեմատ, պահուստների ծավալն աճել է 99.7 մլն դոլարով կամ 5.1%-ով։

Ինֆոգրաֆիկայում Հայաստանի միջազգային պահուստների դինամիկան է վերջին մեկ տարվա կտրվածքով՝ ըստ ամիսների։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների

Հայաստանի միջազգային պահուստների մեծ մասը արժեթղթերն են՝ 1.511 մլրդ դոլար։ Մնացածը՝ կանխիկ արտարժույթի և ավանդների տեսքով են։

Իսկ ոսկի պահուստներում չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter