HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրը կառավարության առաջնահերթություններից չէ

Հրապարակվել է ՀՀ նորաստեղծ կառավարության ծրագիրը: Բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դասել է առաջնահերթների ցանկում: Մինչդեռ շրջակա միջավայրին ամեափոքր տեղն է հատկացված:

Կառավարության ծրագրում նշվում է, որ շրջակա միջավայրի քաղաքականության նպատակն է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:

«Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը:

Հատուկ ուշադրություն կդարձվի ռիսկային ոլորտների վերահսկողությանը, շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին»:

Բնապահպանության նախարարությունը, նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իր գերատեսչության գործունեության մասին այսպիսի ծրագիր է ներկայացրել: Շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրություններ ունեցողները և բնապահպանները, սակայն, նոր կառավարությունից ակնկալում էին հստակ դիրքորոշում մասնավորապես հանքարդունաբերության ոլորտի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter