HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Անապատի գիշերներում: Արաբական երկրներում հայ մարմնավաճառների թիվը հայտնի չէ

Էդիկ Բաղդասարյան
Արա Մանուկյան

Դուբայի հայ կավատները հայտնի են իրենց քրեական անցյալով: Նրանց մեծ մասը Հայաստանում դատապարտվել է նվազագույնը մեկ անգամ' կավատության համար, եւ ազատազրկման վայրում անցկացրել առավելագույնը մեկ տարի:

Քանի՞ հայ մարմնավաճառ կա արաբական երկրներում' ոչ ոք չի կարող ասել: Մեր մեկամյա ուսումնասիրություններով' Արաբական Միացյալ էմիրություններում, Բահրենում եւ Օմանում այսօր գտնվում են մոտ երկու հազար հայ կանայք, ովքեր ներգրավված են այդ երկրների սեքս-բիզնեսում:

Էլիզ անունով հայ կավատը 2004 թ. մարտին Դուբայում էր, այսօր նա կանանց իր խմբի հետ հարեւան Բահրենում է: Էլիզի մոտ կան անչափահաս հայ մարմնավաճառներ:

Արդեն չորս տարի Դուբայում գտնվող երեւանցի մարմնավաճառ Գ.-ն ասում է. «Հիմա շատացել են, երեւի մի երկու հազար կլինեն: Չեք պատկերացնում, թե հիմա ինչ է կատարվում: Մի քանի օր առաջ գնացել էի «Մարկո Պոլո» հյուրանոցի հնդկական ռեստորան, մի քսան հայի տեսա, ու մենակ դրանց մակարդակը տեսնեիր, հիմնականում գյուղերի աղջիկներ են»: Երեւանցի Կ.-ն շատ ազատ ու երջանիկ է այստեղ, ինչպես ինքն է ասում. «Ամեն ինչ ունեմ, ու ոչ մի պրոբլեմ չկա իմ կյանքում»:

Հայերին մշտապես կարելի է հանդիպել «Շերատոն» հյուրանոցի դիսկոտեկում, «Բրոդվեյ» հյուրանոցի բարում: Կեսօրից արդեն նրանք այստեղ են: Ներս մտնող մարմնավաճառներին դիմավորում են հին ծանոթների պես: Առանց որեւէ բան պատվիրելու, նրանք կարող են ժամերով նստել բարում:

Ի տարբերություն «Շերատոնի» եւ «Բրոդվեյի», «Սայկլոն» դիսկոտեկում մուտքն ազատ չէ. պետք է ներկայացնել անձնագիր եւ վիզա: Եթե անվտանգության աշխատակիցները գլխի են ընկնում, որ փաստաթղթերը կեղծ են, ներս չեն թողնում: Այստեղ նաեւ ընտրություն է կատարվում' տարիքով մեծերին եւ տգեղներին ներս չեն թողնում:

«Անոն տանը քսերոքս ունի, եւ հենց այդ քսերոքսով էլ կեղծում է փաստաթղթերը: Վիզայի թղթի վրա լուսանկարները փոխում են, հաճախ վիզան կարող է լինի ուզբեկի կամ ռուսի տվյալներով, երբեմն լուսանկարում լրիվ ուրիշ մարդ է: Ս.-ի վիզայում նրա լուսանկարն է, իսկ ազգանունը' մի ուզբեկուհու»:

Դուբայի հայտնի կավատներից է Անուշը: Նա միջնորդ է Էմիրություններում աշխատող հայ կավատների եւ Հայաստանի իրավապահ մարմինների որոշ աշխատակիցների միջեւ: Հենց Անուշին են հանդիպել այդ իրավապահները Էմիրություններ կատարած իրենց այցելությունների ժամանակ:

Հայ մարմնավաճառներին կարելի է բաժանել մի քանի խմբի' մարմնավաճառներ, ովքեր աշխատում են կավատների հսկողությամբ, մարմնավաճառներ, ովքեր ինքնուրույն են աշխատում, որովհետեւ արդեն մարել են կավատներին ունեցած պարտքերը, մարմնավաճառներ, ովքեր ունեն մշտական հաճախորդներ: Վերջինները տեղացիների սիրուհիներն են, ովքեր չեն ուզում, որ իրենցից բացի այդ կանայք այլ հաճախորդներ ունենան:

Գյումրեցի 23-ամյա Դ.-ն ունի ռեզիդենտ վիզա' երեք տարվա: Դ-ի քույրը' Ն.-ն Կատարից մի արաբի' Ջամալի ընկերուհին է եւ նրա հետ է ապրում: Ն.-ն այլեւս չի աշխատում. Ջամալը թույլ չի տալիս: Երկու քույրերը ձեւակերպված են Ջամալի օֆիսում: Ն.-ն մենեջեր է, իսկ Դ.-ն' հաշվապահի օգնական: Ռեզիդենտ վիզայի շնորհիվ երկուսն էլ ազատ գնում-գալիս են Հայաստան: Դ.-ն շարունակում է զբաղվել մարմնավաճառությամբ:

Կան բազմաթիվ դեպքեր, երբ հայ կանայք ամուսնացել են տեղացիների հետ' դառնալով նրանց բազմաթիվ կանանցից մեկը: Այդ կանայք կրում են ազգային տարազներ, կրոնափոխ են լինում' հարմարվեով իրենց «տերերի» բարքերին:

Մեկնաբանություններ (1)

Andranik
Hetq is blocked in Dubai, but do you know why??? Because the UAE police is directly involved into the sex trade in Dubai, information of Hetq causes them not to have Armenian girls in Dubai, it is that simple, the security forces in Dubai can track down any one in less than two hours, they know every thing about every one in Dubai, they even know how many times you flush you toilet per day. The most amazing thing is that they are an Islamic country, how do they have sex & prostitution in broad day light??? This is how the country makes money & this how Dubai was build, but people are amazed about Dubai with out knowing any thing of what is going on, they call it the attraction of Dubai, not for the biggest tower of the world but for the sex trade.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter