HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի քաղաքապետարանը հակված է երթուղային նոր ցանցը սեղմված գազով և էլեկտրոբուսների կիրառմամբ շահագործել

Երևան քաղաքի միասնական երթուղային ցանցի նախնական նախագիծը որոշակի թերություններով հետ է ուղարկվել խորհրդատուին։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը։

«Աշխատանքային խմբի նախորդ նիստում ներկայացրել ենք նախնական երթուղային ցանցը, ցանցի նախագիծը փորձարկվեց մասնագետների կողմից, որոշակի թերություններ, բացթողումներ հայտնվեցին և դիտողություններով վերադարձվեց խորհրդատուին (WYG հեղ․)։ Այդ կազմակերպությունը վերանայեց որոշակի ցուցանիշներ, փոփոխություն եղավ, առաջիկա աշխատանքային խմբի նիստում կներկայացնենք հաշվետվության վերջնական տարբերակը»,-ասաց Նիկոյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են որոշակի փորձարկումներ կատարել նախագծի փոփոխված տարբերակով և նախ ներկայացնել մասնագիտական խմբին, ապա` հանրային քննարկման, որից հետո էլ հիմնական չափորոշիչները կսահմանվեն։ Դեռևս հստակ չէ նաև այն հարցը, թե երթուղային ցանցը վառելիքի որ տեսակով է շահագործվելու։

«Մենք հակված ենք շահագործել այնպես, որով ավելի էժան կլինի: Գաղտնիք չէ, որ դիզվառելիքով աշխատանքն ավելի թանկ է, մեր մոտեցումն այս պահին հետևյալն է՝ մասամբ սեղմված բնական գազով շահագործել և, եթե հնարավոր լինի, էլեկտրոբուսների կիրառմամբ, բայց մենք կներկայացնենք նաև դիզվառելիքի տարբերակներ, որպեսզի համեմատությունը լինի ակնհայտ»,-մանրամասնեց Վահե Նիկոյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ քանի դեռ չեն որոշվել բոլոր չափորոշիչները, սակագինը չի կարող հստակ լինել։ «Ի վերջո, եթե ընտրենք այն կոնցեպտը, որ բարեփոխումների արդյունքում սպասարկողը պետք է ընտրվի միջազգային մրցույթով, վերջնական սակագինը կձևավորվի մրցույթի արդյունքում, իսկ վերջնական տեխնիկական սակագնից հետո պետք է հստակեցվեն աղբյուրները, որպեսզի հստակեցվի նաև սակագինը»,-ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter