HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էրեբունիում ցուցարաների նկատմամբ բռնության առթիվ հարուցված գործով Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդին ու ևս մեկն ազատ են արձակվել

Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Գոռ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Երկու անձ՝ Սարգիս Սահակյանն ու Գևորգ Համբարձումյան ազատ են արձակվել: Այս մասին «Հետք»-ին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեղ հետ զրույցում նշեց, որ Սարգիս Սահակյանի եւ Գևորգ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Գևորգ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հորեղբոր որդին է:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին' այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ ձերբակալված մյուս 4 մեղադրյալները, որոնց թվում փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի կալանքի վերաբերյալ դատական նիստերը տեղի  կունենան այսօր:

Այս գործով ձերբակալված է նաև Արթուր Խանջյանը, սակայն այս պահին դեռևս նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter