HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություններ Արմավիրում. կասկածյալը հայտնաբերված է

Հունիսի 1-ին, ժամը 4:30-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, ձախ բազկի, նախաբազկի ծալիչ և տարածիչ շրջանի ծակած-կտրած վերք, մկանների, անոթների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին ժամը 4-ի սահմաններում, Երևանյան փողոցի «Կարմիր կամուրջ» կոչվող կամուրջի տակ, վիճաբանության ժամանակ, 1995 թվականին ծնված Արսեն Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 4:45-ին Արսեն Ա.-ն ինքնակամ ներկայացել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն:

Նույն օրը, ժամը 12:45-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ Արսեն Ա.-ի կողմից իրեն դանակով հարվածելու հետևանքով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter