HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ՝ Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժել ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչել ոչ իրավաչափ:

Դավիթ Համբարձումյանի նկատմամվ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութկունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին' այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել էին, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ ձերբակալված մյուս մեղադրյալները, որոնց թվում փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Այսօր քննարկվում էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Ձերբակալված երեք մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների վերաբերյալ արդեն որոշումներ կան: Նրանցից միայն մեկը՝ Գոռ Խաչատրյանն է կալանավորվել, իսկ Մասիսի քաղապետի հորեղբոր որդու՝ Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունները մերժվել են, նրանց ձերբակալման որոշումները ճանաչվել ոչ իրավաչափ:

Այս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ այսօր ևս, ինչպես երեկ, դատարանի դիմաց բողոքի ակցիա է: Հավաքված քաղաքացիները պահանջում էին Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել:

Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ տեղեկացրել է, որ Մասիսի փոխքաղաքապետի՝ Կարեն Օհանյանի կալանքի միջնորդության քննությունը կքննվի Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ միջնորդության հրապարակումից հետո:

Մեկնաբանություններ (3)

Hagop
This mayor needs to spend a few hours in jail to understand how freedom of expression, free speech and the right to protest work. This is a NEW ARMENIA. Old thinking OUT. New thinking IN.
Կարեն
Ժամանակնա որ Վերահսկողության կամ մի նման ծառայությունը մանրամասն ուսումնադիրի էս Տաթևիկ Գրիգորյանին։ Հետաքրքիրա, որտեղից ինչ նվերներա նա ստանում։ Իր արձակուրդների ճանապաևորդություններն ինչ աղբյուր երից են վճարվում։
Լուսիկ
Ժիրայր Սեֆիլյանի գործով բոլոր միջնորդութկյունները մերժած Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց հենց առաջի միջնորդությունն անհերքելի հանցագործություն կատարածի նկատմամբ: Իհարկե, այդ դատավորը հարմար գործիք է դատական համակարգում, ինչը որևէ կերպ չի ներում նրա սև գործերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter