Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ԱԱԾ-ն ԱԻՆ-ում չարաշահումներ է հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ



Արտակարգ իրավիճակների նախարարությունում չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ն տվյալներ է ստացել, քրեական գործ է հարուցվել, իրականացվում է քննություն։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչու ձերբակալություններ չեն լինում, եթե նման աղմկահարույց բացահայտումներ են տեղի ունենում, Վանեցյանը պատասխանեց․

«Մենք հակված չենք ռեպրեսիվ գործողություններ իրականացնել ու մարդկանց ձերբակալել, մենք ավելի հակված ենք պետությունից այս կամ այն ճանապարհով շրջանցված, գողացված, ոնց կուզեք անվանեք, գումարները վերադարձնենք պետական բյուջե։ Բոլորն ասում են՝ այսինչ գործի հետևում կանգնած է այնինչ մարդը, բայց հավատացեք, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է ու գրեթե անհնար»,- ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ քրեական հոդվածը, որով հարուցվում են այդ գործերը, նախատեսում է պետական միջոցների վնասի վերականգնման դեպքում կարճել քրեական գործը։

«Դա մենք չենք անում կամայական, ես չեմ որոշում, որ չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է այդպիսին, եթե մարդը վերականգնում է գումարները, քրեական պատասխանատվությունից ազատվում է»,- ասաց նա։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ