HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վալերիյ Օսիպյան․ «Լինելու է տուգանքների չափերի նվազեցում»

2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեությանը։

«Բազմաթիվ քաղաքացիների տներ գրավադրվել են միայն այն պատճառով, որ տարբեր թփերի տակ տեղադրված են եղել արագաչափեր։ Դա արվել է ընդամենը մեկ նպատակով՝ թալանելու, պարզ, սովորական, էժանագին ջեբկիրություն»,-ասաց Զոհրաբյանը: Ապա դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ հետաքրքրվեց, թե այդ ոլորտում ինչ փոփոխություններ են լինելու։

Օսիպյանն արձագանքեց՝ ծրագրում են առաջարկություններ ներկայացնել գործադիրին։

«Այդ հարցը հետաքրքրում  է ողջ հասարակությանը, չէի ուզենա այսօր խոսել այդ մասին, բայց քանի որ ասացիք, մենք առաջարկություն ենք ներկայացնելու կառավարությանը՝ այդ առումով ուսումնասիրելու հարևան երկրների պրակտիկան։ Այո, լինելու են տուգանքների չափերի նվազեցում, նաև արագաչափերի վերանայում է լինելու»,-արձագանքեց ոստիկանապետը՝ ասելով, որ առաջիկայում հանրությունը կիրազեկվի փոփոխությունների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter