HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մկրտումյանն իր հայտարարության մեջ նշել է.

«Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանըորից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետերեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝1998 թվականի հուլիսի 8-իցտասը տարի պաշտոնավարել եմ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահտասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերիմի շարք այլ օրենքների նախագծերի մշակումև դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիականքրեական և վարչական ոլորտներիդատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում և այլնբարեփոխումների համար արժանացել եմ ՀՀ վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանըՀայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում նախադեպային իրավունքի ներդրման և իրականացման վերաբերյալ գիտական հետազոտության համար ինձ շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:

Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն էինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին և գտնում եմոր ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքներըուժըեռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը ևղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներովայն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայությամբ»:

Մեկնաբանություններ (4)

Կարեն
Էս կեղտը ցավոք դեռ երկրից թոշակ պիտի ստանա, իբրև հերիք չէր իրա արած չարագործությունները․․․
Լուսիկ
Զարմանալի է, թե ինչպես մեր պաշտոնյաներին չեն մտածել այն հիշողության, հետքի մասին, որ թողնում են երկրի պատմությանը: Անգամ եթե հույս են ունեցել պաշտոնավարել ցմահ, միթե՞ չի անհանգստացրել հետմահու գնահատականները՝ վակումում չեն ապրելու ոչ իրենց զավակները, ոև թոռները:
Ալեքսանդր Սարգսյան
Եղբայր, եթե էդքան վաստակաշատ ու համբավավոր ծառան ես եղել երկրի ու համակարգի, դոկտորի կոչում ունես, կայնքդ ես տվել համակարգի կայացմանը, ինչու ես «Շունն ու Կատուն» հեքիաթի՝ կատվի պես փախնում քո վերջին զանգի արարողությունից? Բա էդ վաստակդ, ծառայությունդ, մեդալդ... Իրականում՝ գրպանիդ ես ծառայել 20 տարի, բայց հետդ ԻՆՉ ես տանելու... Կատվի պես փախած կմնաս մինչև կյանքիդ վերջ, մեդալով կատու:
Տ. Մարգարյան
Այս «դատավորը» պատմության մեջ կմնա որպես կաշառակերության ստախանովցի, անհագ ընչաքաղցության ու անկոտրուն վախկոտության չեմպիոն: Հիմա՝ կորեյկոն հանգիստ շունչ կքաշի, կհաշվի դիզած կարողությունը... Սա իրեն մինչև կյանքի վերջը full time զբաղմունք կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter