HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արայիկ Հարությունյան. «Կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ»

Խորհրդարանում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկումը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ տարիներ շարունակ կրթական համակարգը եղել է «կոռուպցիայի թմրասեղի վրա»:
«Ես Ձեզ կարող եմ հորդորել զբաղվել, թե ինչպես են ԵՄ-ից տրված տարբեր դրամաշնորհների փոշիացվել` տվյալ գերատեսչության ղեկավարի և նրա մերձավորին կցված տարբեր լիպովիյ ՀԿ-ներ գրանցելով և տարբեր անհեթեթ ֆլեշմոբեր անելով», - ասաց Զոհրաբյանը՝ դիմելով Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
Պատգամավորը կոչ արեց նախարարին, որ վերջինս անդրադառնա նաև «ԱՅԲ» դպրոցի «էպոպեային»:
Նախարար Հարությունյանը պատասխանեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար նախորդ իշխանություններին տրվել են տասնյակ միլիոնավոր դրամների դրամաշնորհներ, և դրանցից գրեթե որևէ մեկը, ըստ նախարարի, նպատակին չի ծառայել։
«Կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, ես մեր միջազգային գործընկերներին տեղեկացրել եմ, որ թերևս գեթ մեկ դրամ նման նպատակի համար գումար չհայցենք: Մենք դրամի կարիք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է «ԱՅԲ» դպրոցին, նախարարն ասաց, որ դպրոցի անունը շատ է հնչեցնում Սերժ Սարգսյանի կրթության գծով նախկին խորհրդական Տեր-Մեսրոպ Արամյանը։ «Մինչդեռ էն խնդիրները, որոնց մասին ես խոսել եմ, կապված են եղել Տեր-Մեսրոպ քահանայի քաղաքական գործունեության հետ և Արարատյան բակալավրիատին հատկացված մեծ գումարների հետ: Ես խնդրել եմ մեր նախարարության աուդիտի բաժնին ուսումնասիրություններ կատարել»,- ասաց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter