HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը բնապահպանության նախարարը և կառավարության ներկայացուցիչները կայցելեն Ամուլսար

Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը»,- գրել է փոխվարչապետը՝ հավելելով, որ նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:

«Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին:

Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter