HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնում կատարված սպանությունը բացահայտված է. կասկածյալը որոնվում է

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը:

Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի և Քննչական կոմիտեի ծառայողների համատեղ օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը. ձեռնարկվում են համալիր միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գ․  Ա․ նկատմամբ։

Նրա գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter