Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ն․ Փաշինյան․ «Բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, անկախ նրանից՝ ՀՀԿ խմբակցությունից են, թե չէ» (տեսանյութ)



«Կենսամակարդակն այնպիսի բան չէ, որ լավանում է և կանգնում է, տրամաբանությունը մինչև հիմա այն էր, որ վատանա ու տենց կմնա, հիմա տրամաբանությունն այն է, որ անընդհատ կլավանա»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ են ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավվելու։

Դիտարկմանը, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածանքի տարրեր է տեսնում իշխանությունների կողմից, Փաշինյանն ասաց․

«Աշոտյանին ու ՀՀԿ-ականներին, որ նայում ենք, զգացվում է, որ նրանք բոլորը հալածված են»։

Հարցին, թե կա արդյոք պայմանավորվածություն գործարարների հետ, որ դուրս գան ՀՀԿ-ից, Փաշինյանն արձագանքեց․ «Ես իմ ելույթում հստակ ասացի, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, անկախ նրանից` ՀՀԿ խմբակցությունից են, թե չէ։ Կտեսնեք, որ իրոք էդպես կլինի»։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունն այսօր խնդիր ունի` տնտեսության ստվերայնության ծավալները պարզելու։ Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ իրենց ներկայացրած ծրագրում տնտեսական ցուցանիշներ չկան, Փաշինյանն ասաց․

«Նախորդ կառավարությունների ծրագրերի մեջ ֆիքսված թվերը որպես կանոն իրականություն չեն դարձել, մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ երկրում լրջագույն, բովանդակային փոփոխություններ անել»։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ