HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ-ում քննարկվել է միջազգային ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը

Հայաստանյան առողջապահական համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն առնչվող ամենատարբեր հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հանրապետության գլխավոր մասնագետների հանդիպման ժամանակ:Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Առողջապահական ուղեցույցների և գործելակարգերի թարգմանումն ու հայաստանյան համակարգում դրանց ներդրումը նախատեսված է կառավարության ծրագրով և ընթացքի մեջ է: Սա ենթադրում է բուժման որակի և արդյունավետության բարձրացում, համակարգում միջազգայնորեն ընդունված և գիտական հիմք ունեցող չափորոշիչների ներդրում:

Ավելի քան 3 տասնյակ մասնագետների հետ հանդիպման ժամանակ նախարարը հորդորել է խոսել անկաշկանդ ու բարձրացնել իրենց մտահոգող ու հետաքրքրող հարցերը, որոնք առնչվում են ուղեցույցների և գործելակարգերի թարգմանությանը, ներդրմանը, դրանցով առաջնորդվելու կարևորությանն ու խնդիրներին:

Որոշ մասնագետներ կիսվել են արդեն ուղեցույցներով առաջնորդվելու իրենց փորձով, ներկայացրել իրենց կարծիքը՝այս փաստաթղթերը պարտադիր, թե խորհրդատվական բնույթ պետք է կրեն բժիշկների համար:  Ընդգծվել է բուժման միջազգային մոտեցումների հիման վրա կազմված ուղեցույցներն ուսումնական ծրագրերում ընդգրկելու կարևորությունը, դրանց շարունակական թարմացումը: Մասնագետներից ոմանք առաջարկել են,  միջազգային պրոտոկոլների վրա հիմնվելով, ազգային պրոտոկոլներ ստեղծել՝ հաշվի առնելով հայաստանյան համակարգի խնդիրները, կլինիկաների վիճակը, սեփական փորձն ու հնարավորությունները:

Արսեն Թորոսյանը նկատել է, որ մասնագիտական որոշ ուղղությունների դեպքում պրոտոկոլներով առաջնորդվելը պարտադիր է, քանի որ դա պաշտպանում է և հիվանդին, և բժշկին: Կան նաև իրավիճակներ, երբ ուղեցույցներն ու գործելակարգերը պետք է խորհրդատվական բնույթ կրեն բժիշկների համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել թեմային առնչվող մանրամասները քննարկել նաև առաջիկա այլ հանդիպումների ընթացքում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter