HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական կողմը ԳԱԱ-ին սուպերհամակարգիչ կնվիրի

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը մեծ հզորությամբ սուպեր համակարգիչ կնվիրի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային։ 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այս համագործակցության մանրամասները քննարկել է Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեյի, նույն իստիտուտի ներկայացուցիչ Պիեր Հենրի Քրոսի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանի հետ։
Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է թվային օրակարգի ակտիվ իրագործմանը։ Նա նշել է, որ չնայած ներկայում կառավարման որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացվել են, կառավարման մի շարք օղակներ էլեկտրոնային են, բայց հավաքագրվող տվյալները ապակենտրոնացված են։ Հակոբ Արշակյանն ասել է, որ նպատակ կա կենտրոնացնելու «big data»-ի (մեծ տվյալների)-ի մշակումը և ստեղծելու էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ։
Կողմերը նշել են, որ սուպերհամակարգիչը հնարավորություն կստեղծի լուծելու տվյալների պահպանման անվտանգության հարցը, ինչպես նաև կնպաստի տնտեսական, գիտական, սոցիալական խնդիրների լուծմանը։
Համակարգի առկայությունը կարևոր է, մասնավորապես, բնական աղետների, կլիմայի փոփոխության և եղանակի կանխատեսման, առողջապահական, շրջակա միջավայրի պահպանման, հանցագործությունների բացահայտման, գյուղատնտեսական խնդիրների լուծման համար: 
Բոլոր այս ոլորտներում հավաքագրվող տվյալները կարճ ժամանակահատվածում մշակելով, վերլուծելով և համադրելով՝ հնարավորություն կստեղծվի մեծ խնդիրները լուծել փոքր ժամանակահատվածում։
Բացի այդ, նոր սուպեր համակարգիչը կլինի ամենահզորը մեր տարածաշրջանում։ Հյուրերը նաև նշել են, որ ամուր համագործակցություն կա Թուլուզի համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև։ Ներկայում Ֆրանսիական համալսարանի մի շարք մագիստրոսներ ու ասպիրանտներ Թուլուզի համալսարանում են իրենց ուսումնառությունը շարունակում։ Իսկ այս տարվանից արդեն ներդրվել է բակալավրիական ծրագիր բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ, որի շրջանավարտները կստանան ոչ միայն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, այլև Թուլուզի համալսարանի դիպլոմ։
Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում հյուրերը կարևորել են այս տարի Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունն այդ միջոցառումներին։
Ֆրանսիացի պրոֆեսորները նաև հրավիրել են Հակոբ Արշակյանին Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter