HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է Բյուրեղավանի բնակիչներին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ղեկավար Ե.Տերտերյանը հանդիպեց Կոտայքի մարզի, Բյուրեղավան քաղաքի և հարակից տարածքի բնակիչներին։ Ե.Տերտերյանը լսեց բնակիչների դժգոհությունները «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող գարշահոտության ու արտանետումների խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց քննարկմանը հրավիրելու նաև «Առողջ սունկ» ՍՊԸ-ի նախագահ Ա.Ազոյանին, ով ներկայացրեց նոր ներդրվող կենսաֆիլտրերի բնութագրերը, որոնք կնպաստեն հոտի ինտենսիվության նվազմանն, ապա իսպառ վերացմանը։

Տեսչական մարմնի ղեկավարը Ընկերության նախագահին առաջարկեց ողջամիտ ժամկետում վերացնել բնակչությանն անհանգստացնող հոտը, իսկ չվերացնելու  դեպքում՝ կոմպոստի արտադրամասը տեղափոխել ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter