HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով Սարգիս Գրիգորյանն ազատ արձակվեց

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի ունեցած՝ «Սարի թաղում» անկարգությունների մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի գործով դատական նիսին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալով։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Սարգիս Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Թվում էր, որ այս բազմաչարչար երիտասարդների մասին մոռացել են; Արագացրեք գործերի քննությունները, մի օր առաջ վերադարձրեք երիտասարդներին իրենց ընտանիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter