HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյան. «Այժմ քննարկումների փուլում է բոլորի խափանման միջոցի փոփոխման խնդիրը օր առաջ լուծելու հարցը»

Այսօր Վերաքննիչ դատարանում «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով նիստը մեկնարկելուց տասը րոպե անց հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 13:00-ն: Նման միջնորդություն ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը: Նա հիմնավորեց խափանման միջոց կալանավորումները փոփոխելու միջնորդությունները լրացնելու անհրաժեշտությամբ:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ նշեց, որ այժմ քննարկումների փուլում է գտնվում բոլորի խափանման միջոցի փոփոխման խնդիրը օր առաջ լուծելու հարցը, ուստի, կարծում է, որ մեկ օրով կարելի է նիստը հետաձգել:

Դատարանը, լսելով բոլոր կողմերին, որոշեց բավարարել միջնորդությունը: Վերջում Ժիրայր Սեֆիլյանը շնորհավորեց երեկ դատարանի դահլիճից ազատված Արեգ Կյուրեղյանին. «Այսօր նաև լսեցի, որ Տիգրան Սարգսյանն է ազատվել»:

Արեգ ու Հայկ Կյուրեղյանները Վերաքննիչ դատարանի բակում էին: Քաղաքացիները մոտենում ու շնորհավորում էին նրանց: Արեգ Կյուրեղյանը կատակով ասաց, որ հիմա մյուս եղբայրը՝ Սերգեյը կմտածի, որ իրեն «թողել ենք բանտում, մենք դուրս ենք... իհարկե, այդպես չէ: Պայքարում ենք, որ օր առաջ ոչ միայն Սերգեյը, այլև բոլորը հայտնվեն ազատության մեջ»,- նշեց Արեգ Կյուրեղյանը:


Հայկ և Արեգ Կյուրեղյանները

Փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկանում են ոչ թե վճռաբեկության կարգով լսվի այս գործը Վերաքննիչ դատարանում, այլ վերաքննության, այսինքն՝ խորքային: Հետևաբար՝ դատարանի որոշման պարագայում՝ բողոքը վերաքննության կարգով լսելուն անցնելը հնարավոր է բերի գործի քննության երկարաձգման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter