HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Առաջին բորտի օգտագործումը արդարացված էր»

«Առաջին բորտի օգտագործումը արդարացված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր»,- այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր գլխավորած պատվիրակության այցին Դուշանբե:

Միրզոյանի խոսքով՝ ԱՊՀ գործընկերներին պետք էր հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետին: Ինչ վերաբերում է մամուլում իր հասցեին հնչող քննադատություններին և նախորդ փոխվարչապետների հետ զուգահեռներին, որ վերջիններս առաջին բորտով չեն մեկնել պաշտոնական այցերի, Արարատ Միրզոյանն ասաց.

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլ ընդհանրապես քաղաքականության հետ»,- ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով պատվիրակության ծախսերին՝ Միրզոյանն ասաց, որ 20 միլիոն դրամը ուռճացված է.

«Խոսքը 14 միլիոնի մասին է»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով Դուշանբե կատարած այցը լուսաբանած լրատվամիջոցների ընտրությանը՝ փոխվարչապետն ասաց, որ բոլոր լրատվամիջոցներին հրավիրել հնարավոր չէր, ուստի փորձ է արվել պահել համամասնությունը և հրավիրվել են Հանրային հեռուստաընկերությունն ու Factor.am կայքը։

«Այսուհետ ևս ապահովելու եմ ԶԼՄ-ների մասնակցությունն այն ֆորմատով, որ ներկա լինեն առնվազն մեկ ԶԼՄ նախկին արտոնյալ ԶԼՄ-ներից և առնվազն մեկ ԶԼՄ նախկինում մերժվածներից»,- ասաց Միրզոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter