HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ Ուրասար գյուղի հիմնական դպրոցում. ոստիկանությունը բացահայտել է 3.3 մլն դրամի յուրացման դեպք

Հունիսի 5-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,300,000 դրամի յուրացման հերթական դեպք։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26000 դրամ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։

Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014թ-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։ 

Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ (1)

Իվետա
Զարմանալի է, փոքր դպրոցում այդքան մեծ ծավալի չարաշահումներին հանգիստ եք նայում: Դա աղետ է և այդպիսի տնօրենը կիլոմետրերով իրավունք չունի մոտենալ երեխաներին, խաթարելու նրանց հոգիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter