HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտոնություն՝ «Լենտեքս» եւ «Արարատի գինու գործարան» ընկերություններին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տվեց որոշ ընկերությունների:

Մասնավորապես` «Լենտեքս» ընկերությանը թույլատրվեց Հայաստան ներմուծել թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներ՝ մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելով: 687 մլն դրամ արժողությամբ ապրանքները հանրապետություն կներմուծվեն Չինաստանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Ուզբեկստանից, Գերմանիայից:

«Լենտեքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին Գյուրիում: Այն գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկն է Հայաստանում:

Արտոնություն տրվեց նաեւ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ին՝ թույլատրելով հունիսի 12-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներմուծել ժամանակակից սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելով:
Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել խմիչքների արտադրության և իրացման համար չժանգոտվող մետաղյա ցիստեռններ` հավաստելով, որ է´լ ավելի կբարձրացնի արտադրության որակը և կավելացնի արտադրանքի ծավալները։ Ներդրումների ծավալը կկազմի 0,86 մլրդ դրամ:

Նշենք, որ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015 թվականին և գործունեություն է ծավալում Արարատի մարզում: «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն գործադիրի կողմից ևս մեկ արտոնություն էր ստացել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին: Մաքսատուրքից ազատման այդ արտոնությունից օգտվելով` մինչև 100 տոննա տարողությամբ 45 հազար հատ ցիստեռն պետք է ներմուծեր Բուլղարիայից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter