Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի



Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2018 թվա­կա­նի հունիսի 19-ին ժամը 11:00-ին ԱԺ ար­­տահերթ նստաշրջան գումարել։ Գործադիրի այս առաջարկը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ 

Օրակարգում ներկայացված են հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները` «Այլընտրանքային ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չան­ցած քաղաքացիների մասին», «Հանրակրթության մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սո­ցիա­­լական երաշխիքների մասին», «Բարեգործության մասին», «Հողային օրենսգրքում լրացումներ կատա­րե­լու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ