HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ կստեղծվեն

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով կստեղծվի երկու պատմամշակութային արգելոց` «Բջնի-ամրոց»-ը՝ Կոտայքի մարզի Բջնի բնակավայրում, և «Սմբատաբերդ»-ը՝ Վայոց ձորի Եղեգիս համայնքի Արտաբույնք և Եղեգիս բնակավայրերում:
Նախարարի փոխանցմամբ՝ դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են հուշարձանների պետական ցուցակում: Կառավարության քննարկմանը ներկայացված որոշման նախագծի համաձայն` արգելոցների ստեղծումը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

Դրանց հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին:

«Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ասվում է որոշման նախագծում:

Լուսանկարում Բջնիի ամրոցն է: Լուսանկարը՝ helpme.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter