Կիրակի, 23 սեպտեմբերի

Սիրիայում ավիահարձակման հետևանքով 38 մարդ է զոհվել



Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Սարդանա բնակավայրի վրա կատարված ավիահարձակման հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 60-ը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Այս մասին այսօր հաղորդել է  «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խմբին: Լոնդոնում տեղակայված կազմակերպության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ավիահարվածների ենթարկված շրջանը գտնվում է սիրացի ապստամբների և իսլամիստական խմբավորումների վերահսկողության տակ: Ըստ դիտորդների՝ ավիահարձակման պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, կրում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը: Դիտորդական խմբի ղեկավար Ռամի Աբդելը կատարվածը բնորոշել է որպես «սպանդ»: 

«Սպիտակ սաղավարտներ» սիրիական հասարակական կազմակերպությունն էլ հայտարարել է, որ ավիահարվածների թիրախը եղել է մզկիթի հարևանությամբ տեղակայված շուկան: 

Հավելենք, որ Իդլիբ նահանգը Սիրիայի վերջին շրջաններից մեկն է, որը վերահսկում են ապստամբները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ