Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանն ազատվեց կալանքից



«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, ազատվեց կալանքից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արշակ Վարդանյանի որոշում հրապարակեց Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների երաշխավորագրերով:

Հիշեցնենք, որ այսօր «Ելք դաշինքի» պատգամավորներ Հակոբ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան՝ վճարելով 1 մլն դրամ գումար։ Անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ «Ծառուկյան դաշինքի» 7 պատգամավորներ։

Դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանը չառարկեցին փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ այսօր կալանքից ազատվեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ` Արամ Հակոբյանը։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ