Շաբաթ, 22 սեպտեմբերի

Թրամփը կոչ է արել Ռուսաստանին վերադարձնել «Մեծ ութնյակ»



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քվեբեկում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է, որ աշխարհի առաջատար պետությունների ղեկավարների հանդիպմանը անհրաժեշտ է նաև Ռուսաստանի ներկայությունը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Associated Press-ին:

«Ռուսաստանը պետք է ներկա լինի հանդիպմանը, պետք է գագաթնաժողովի մասը կազմի: Միգուցե քաղաքականապես կոռեկտ չէ, սակայն այստեղ մենք կառավարում ենք աշխարհը, և G7-ը, որը նախկինում G8 էր, բայց դուրս մղեց Ռուսաստանին, պետք է նրան հետ ընդունի: Ռուսաստանը մեզ անհրաժեշտ է բանակցությունների սեղանին»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփի դիրքորոշմանը կողմ է արտահայտվել G7-ի անդամ հանդիսացող Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին, ում կարծիքով՝ Ռուսաստանին հրավիրելը գագաթնաժողովի բոլոր մասնակիցների համար օգտակար կլիներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջնորդների հանդիպմանը 2014 թվականից: Այն ժամանակ «Մեծ յոթնյակի» պետությունները հայտարարել էին, որ Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանին չեն նստի, քանի դեռ ռուսները չեն փոխել իրենց քաղաքականությունը Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ:

Անցած շաբաթ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը առաջարկի դեպքում կվերադառնա՞ G8, նշել էր, որ հիպոթեզային ենթադրություները դժվար թե հնարավոր լինեն:

Լուսանկարը՝ Reuters-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ