HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եպիսկոպոսաց ժողով. «Կաթողիկոսի հրաժարականը հակականոնական է, ուստի և անվավեր»

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տարածել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիաների առնչությամբ: Հայտարարությանը տեքստն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ:

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները:
Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս ընթացքում փաստազուրկ մեղադրանքներ և վերագրումներ կատարվեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ վերջնագրային եղանակով պահանջելով Նորին Սրբության հրաժարումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից:

Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր:
Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը և ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:
Հարգանք դրսևորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝ Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար:
Առաջիկա կիրակի բարեկենդանն է Ս. Գրիգոր Լուսավորչի պահքի, որին հաջորդելու է Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սա հրաշալի առիթ է, որպեսզի պահեցողության այս օրերին ամենքս զորացնենք աղոթական մեր կյանքը՝ հոգևոր խորհրդածությունների միջոցով համերաշխության ոգին ամրացնելու և սրբազան մեր առաքելությունն առավել արգասավոր դարձնելու համար:
Հրավիրում ենք մեր Եկեղեցու բարեպաշտ հավատացյալներին՝ աղոթական խաղաղ ու խոնարհ հոգով շարունակել մնալ աստվածպաշտության մեջ և իրենց գործուն մասնակցությունը բերել մեր եկեղեցական կյանքին՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:
Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն»:

Հայտարարության տակ ստորագրել են`

Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Գուգարաց թեմի առաջնորդ

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
Վայոց Ձորի թեմի առաջնորդ

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և
արարողակարգի բաժնի տնօրեն

Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյան

Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյան
Արմավիրի թեմի առաջնորդ

Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռի դիվանապետ

Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ

Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Մայր Աթոռի Վանորեից տեսուչ

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Արագածոտնի թեմի առաջնորդ

Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն

Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Մայր Աթոռի լուսարարապետ

Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն

Մեկնաբանություններ (9)

Viken
Too many Der Hayrs have lost their moral compass over the years, seeking more funds, status, you name it. Spare us the hogwash. The days of protecting immoral fraud Karekin II are over. And the neo-millet system prevalent in our communities should no longer exist.
Արմեն
Ինձ թվում է, որ մոտ է այն ժամանակը, երբ մարդիկ Եկեղեցու նկատմամբ հարգանքին զուգահեռ կհարգեն նաև Վարդապետին: Իրական Վարդապետը առնվազն պետք է իր կյանքով նվիրյալ լինի եկեղեցուն և հավատամքին, հետևաբար սիրված կլինի և կվերածվի հեղինակության:
Peter
Dear faithful people, I'm a 61yr old Australian man who's been living in Armenia for the last 4 years with my Armenian wife. I feel Armenia is my home as I am a descendant of Noah and his family. I feel as though Saint Gregory the Illuminator's spirit is still in this land, but sadly not in Karekin11, nor in the current 'so called Council of Bishops'. We must pray for our Armenian Apostolic Church, especially at this critical moment on history, when the world of politics (in Armenia) has shown us that righteousness prevails. Of course it is regrettable that we must take to the streets to voice our concerns, but it appears it's the only way forward if we are to have a truly Holy church in the future. If you're in Armenia and you are people of faith, please consider joining us at our rallies in Yerevan...you will find a wonderful atmosphere of faith, hope and love amongst us. If you're unable to come, then please pray for the Armenian Church and Armenians all over the world. Please hear our prayers Lord and forgive us our trespasses. Love in Christ, Petros P.S. Karekin11 must resign, we don't need hypocrites and crooks in our church! Let us remember that the faithful ARE THE CHURCH!
Mihran Kassabian
The church is claiming that only it’s canonical bodies can raise concerns and make reforms towards their own concerns. It is apparent to the general public that the canonical bodies of the church system have not been effective so far in revealing, reporting and thus preventing financial abuses of church funds. Financial abuses of funds such as embezzlement, fraud and money laundering are deemed illegal by the law of the land. No entity should be above the law on this and other laws. To enforce such laws would require all entities to exhibit transparency for all monetary transactions performed. Is the mother church, it’s canonical bodies and prelacies within and without Armenia willing to show financial transparency to investigative judicial or parliamentary committees? If a fair and independent investigation is conducted and the church is vindicated then the people will gain the trust in their clergy.
Հայկազ Պետրոսեան
Կարծում եմ հրաժարականի պահանջը սխալ տեղից է սկսուել: Նախ պէտք է Արքեպիսկոպոսների և Եպիսկոպոսներից սկսել: մէկ առ մէկ բացայայտումներ կատարել նրանց անօրէն գործառոյթների մասին, յանձնել Կաթողիկոսին և հեռացնելու պահանջ ներկայացնել: Առանց անուն յիշատակելու գոնէ մէկ հոգու մասին տեղեակ եմ թէ ժամանակին օֆշորային բիզնէսի մէջ է եղել: Փաստերի դիմաց Կաթողիկոսը պարտաւոր է ընթացք տալ, մաքրագործելով Հայաստանեաց եկեղեցին, յետոյ, մաքուր եպիսկոպոսները կը պարտադրեն կաթողիկոսին ինքը կամ ճիշտ աշխատելու կամ հեռանալու: «Հետք»ը մասնագէտն է այդպիսի ուսումնասիրութիւնների ու բացայայտումների:
Սա իմ կարծիքն է
Ահա հարցի ամենա պարզ լուծումը:Հայ Արաքելական Ս. Եկեղեցու անվերապահորեն վերադարձ դեպի Առաքելական ու Սրբազան կանոնականություն և Ս. Եկեցու, Ս. Հայրերի ու Ժողովների կողմից հաստատված կարգ ու կանոնին: Դրանից հետո պարզ ու հստակ տեսանելի կլինի, թե ով է կարգ ու կանոնի մեջ, իսկ ով կարգ ու կանոնից դուրս: Մնացյալը ժամանակի կորուստ է ու ջուր՝ ծեծոցի: Սա Եպիսկոպոսական ժողովի ամենա առաջնային գործառույթն է: Նաև համատարած համաներում, համերաշխության մթնոլորտի հաստատում և նոր սկիզբ: Սա իմ կարծիքն է:
Karen Mkrtchyan
They are holding on to Garegin not because they like him, but because they know their future depends on him staying on that chair. Once he goes down, they all go down, as they should!
GB
All Soviet era politicians and clergies must go!
Օննիկ Քիրէմիթլեան
Ցաւով կը հաստատեմ որ տարիներով դժբախտութիւնն ունեցած եմ մօտէն ճանչնալու եւ յարաբերուելու այս յայտարարութիւնները ստորագրած շատ մը եպիսկոպոսներու հետ որոնք այդ ժամանակ ճեմարանի ուսանողներ էին կամ վարդապետ: Կրնամ հանգիստ խղճով հաստատել որ անոնցմէ շատերը իրենց վարքով եւ ամբարտաւանութեամբ անցած իշխանութիւններու ամենալկտի կերպարներուն իսկ չեն զիջիր, այլ կարգ մը բացասական գիծերով կրնան նոյնիսկ անոնց գերազանցել: Հետեւաբար բնաւ չեմ զարմանար որ այսպիսի ստրկացուցիչ ոգիով գրուած տողեր ստորագրեն: Միայն խնդրանքս Աստուծմէ այն է որ Ան մեզի փրկէ այսպիսի թափթփուկ սեւազգեստներէ, որոնցմէ շատերը ամուսնացած բայց «կուսակրօն» կաթողիկոսի թափորի երթը զարդարելէ բացի ուրիշ շնորհք չունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter